21.04.2025
Ո՞ւր են Ավինյանին ԱՄՆ-ում խոստացած 30.5 մլն դոլարի ներդրումները. փաստերը լռում են
prev Նախորդ նորություն

Նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրել է Նիկիտա Սիմոնյանին

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել անվանի ֆուտբոլիստ, ականավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին:


ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հրամանագրում նշվում է.


«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայկական ֆուտբոլին մատուցած անուրանալի ծառայությունների և ունեցած ակնառու նվաճումների համար Նիկիտա Պավելի ՍԻՄՈՆՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»։


 

Միանգամից երկու «լոուքոստերներ» 2020 թ-ին պատրաստ են մտնել հայկական ավիաշուկա. Ռեւազյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար