7.12.2024
Նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրել է Նիկիտա Սիմոնյանին
prev Նախորդ նորություն

Միանգամից երկու «լոուքոստերներ» 2020 թ-ին պատրաստ են մտնել հայկական ավիաշուկա. Ռեւազյան

Միանգամից երկու «լոուքոստերներ»` «Wizz air» և «Ryanair airlines» ավիաընկերությունները պատրաստ են 2020-ին մուտք գործել հայկական ավիաշուկա, մինչև այդ պետք է կատարել օրենսդրական փոփոխություններ: Այս մասին, ամփոփելով պաշտոնավարման 1 տարին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:


Տաթևի Ռևազյանն անդրադարձավ բյուջետային չվերթներ իրականացնող ընկերություններին՝ մասնավորապես նշելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում քննարկումներ ու բանակցություններ է իրականացրել այդ ընկերությունների հետ.


«Այստեղ մենք պետք է անենք օրենքի փոփոխության առաջարկ, պետք է անենք օդի փողի հետ կապված: Ամենամեծ խոչընդոտն այն է, որ ծախսերը մեծ են Հայաստանում, այսինքն՝ սակագներն են բարձր և օդի փողն է շատ: Մենք ուզում ենք առաջարկել օդի փողը հանել նոր ուղղությունների համար, քանի որ, երբ ավիաընկերությունը նոր ուղղություն է բացում, դա շատ ռիսկային է և ժամանակ է պետք այդ ուղղությունը զարգացնելու համար:


Մեզ պարզ ասել են՝ եթե մենք այդ օրենքն ընդունենք ու միաժամանակ «Զվարթնոց» օդանավակայանն էլ պատրաստ լինի սակագներն իջեցնել նոր ուղղությունների համար, իրենք պատրաստ են հայկական ավիաշուկա մուտք գործել, խոսքը «Wizz air»-ի և «Ryanair airlines»-ի մասին է: Իրենք պատրաստ են միաժամանակ մուտք գորել Հայաստան»,-նշեց Ռևազյանը:


«Այստեղ օրենքի փոփոխության առաջարկ ենք անելու՝ «օդի փողի» հետ կապված: Բարձր են և «Զվարթնոցի» սակագները, և օդի գինը՝ 10 հազար դրամ: Դա փոքր գումար չէ», - ասաց Ռևազյանը՝ հավելելով. «Ուզում ենք առաջարկել օդի փողը հանել նոր ուղղությունների համար»: