Նախօրեին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բրիտանական հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, ԵՄ կազմից ՄԹ դուրս գալու բանակցություններին, ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին առնչվող հարցեր։ Կողմերը նաև անդրադարձ են կատարել երկկողմ առևտրա-տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը՝ կարևորելով նշված բնագավառում համատեղ նախաձեռնությունները, որոնք կարող են նպաստել Հայաստանում գործարար միջավայրի հետագա բարելավմանն ու ներդրումների ծավալների մեծացմանը։