Ազգային Ժողովը վաղը՝ հունիսի 19-ին, ժամը 11.00-ին արտահերթ նիստ կհրավիրի, որի օրակարգում կքննարկվի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը:Ավելի վաղ նման միջնորդությամբ հանդես էր եկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: ՀՀ կառավարությունն իր արտահերթ նիստում որոշում կայացրեց Ազգային Ժողովի արտահերթ նիստ գումարել: