22.12.2024
ՊԵԿ նախագահը խոստովանեց՝ ադրբեջանական խնձորների ներկրման գործում իրենք էլ մեղք ունեն
11.05.2017
ՊԵԿ նախագահը խոստովանեց՝ ադրբեջանական խնձորների ներկրման գործում իրենք էլ մեղք ունեն

Ադրբեջանական խնձորի ներկրման հարցում նաև մենք մեր մեղքի բաժինն ունենք: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը խոստովանել է Պեական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը: Նա նշել է, որ արդեն բացահայտվել է, թե ովքեր են իրականացրել ապօրինի գործունեությունը, սակայն անուններ կամ այլ տեղեկություններ, մասնավորապես կաշառքին վերաբերող, հրապարակել չի կարող՝  գործը գտնվում է քննության փուլում է: Վարդան Հարությունյանի խոսքով՝ իրենք  իրենց մեղքի բաժինն  ունեն, որն ինքը ընդունում եմ, բայց մեղքի բաժին ունի ոչ միայն մաքսայինի կաշառվող աշխատակիցը, այլև կաշառողը, խանութի աշխատակիցը, որ վաճառում է տվյալ ապրանքը. «Կան մարդիկ, որոնք չեն հասկանում՝ մաքրվելու ժամանակն է, և հանցանքներից պետք է զերծ մնալ»,- հավելել է ՊԵԿ նախագահը: Հիշեցնենք, օրերս ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում նշված էր, թե ՀՀ տարածք ադրբեջանական խնձորի ներմուծման հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա՝ խոշոր չափերով հարկ չվճարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել մի խումբ ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի տարածքից ՀՀ պետական սահմանով գյուղատնտեսական ապրանքներ, այդ թվում՝ ադրբեջանական խնձոր ապօրինի տեղափոխելու վերաբերյալ: Միաժամանակ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցների արդյունքում պարզվել է, որ վերը նշված ապրանքները ՀՀ պետական սահմանով տեղափոխվել են առանց մաքսային հսկողության՝ կաշառքի դիմաց մաքսային ծառայողների թողտվությամբ: