Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը, ով «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդներից է, այսօր Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննությունից հետո ձերբակալվել է, փոխանցում են Aysor.am-ի աղբյուրները։ Արմեն Գրիգորյանը ձերբակալվել է անօրինական հավաքներ անցկացնելու և դրանց մասնակցելու կասկածանքով։ Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։ Նշենք, որ ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ ոստիկանությունը հայտարարել էր 102 բերման ենթարկվածների մասին: