Ազգային Ժողովի հերթական նիստն այսօր տապալվեց: Առավոտյան ընդամենը 29 պատգամավոր է ներկայացել, քվորում չի ապահովվել:«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ երկրում ստեղծվել է աննախադեպ վիճակ և իրենք բոյկոտում են ԱԺ այս նստաշրջանը.«Եկրում աննախադեպ վիճակ է։ «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարում է քաղաքական բոյկոտ և Ազգային Ժողովի չորսօրյա նիստերի աշխատանքներին չի մասնակցելու»,- հայտարարեց նա։ Նշենք, այսօր առավոտվանից նոր թափով մեկնարկել են անհնազանդության գործողությունները Երևանում և հանրապետության բոլոր քաղաքներում: Փակ են միջպետական մայրուղիները, Երևան մտնող գրեթե բոլոր մուտքերը, «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը` մեկնող ու Հայաստան ժամանող քաղաքացիները ոտքով են տեղաշարժվում, չի աշխատում մետրոն, ուսանողները տոտալ դասադուլ են հայտարարել: