24.11.2024
Կապ է հաստատվել Նախիջեւանի հետ, որ կրակոցները չկրկնվեն․ Դավիթ Տոնոյան
prev Նախորդ նորություն

Պետությանը պատճառված 46․6 մլրդ վնասից վերականգնվել է 22.6 մլրդ դրամը․ ԱԱԾ

2018 թվականի մայիսի 10-ից մինչև 2019 թվականի հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի (այսուհետև` նաև ՔԴ) կողմից հարուցվել է 327 քրեական գործ, 21 քրեական գործ ստացվել է այլ մարմիններից, վերսկսվել է 36 քրեական գործի վարույթ, իսկ թվով 22 քրեական գործ 2018թ-ից փոխանցվել է 2019թ.: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ի մամուլի ծառայությունից։


Ինչպես հայտնում են ԱԱԾ-ի մամուլի ծառայությունից, 2018 թվականի մայիսի 10-ից մինչև 2019 թվականի հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի (այսուհետև` նաև ՔԴ) կողմից հարուցվել է 327 քրեական գործ, 21 քրեական գործ ստացվել է այլ մարմիններից, վերսկսվել է 36 քրեական գործի վարույթ, իսկ թվով 22 քրեական գործ 2018թ-ից փոխանցվել է 2019թ.:


Հաշվետու ժամանակահատվածում միայն տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններով հարուցվել է 72 քրեական գործ (2018թ.` 41, 2019թ. մինչև հունիս` 31) որից 5-ինախաքննությունն ավարտվել է (2-ը կարճվել են՝ 1-ը «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ վերաբերյալ, որով պետությանը պատճառված վնասը կազմել է 3.037.952.000 ՀՀ դրամ, նախաքննության ընթացքում ամբողջովին վերականգնվել է, իսկ քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով, 3-ը՝մեղադրական եզրակացություններով ուղարկվել են դատարան), 3-ը՝ միացվել է այլ գործի, 32 գործ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, իսկ 32-ի նախաքննությունը շարունակվում է: Նշված գործերով կատարված հաշվապահական ստուգումներով` ՀՀ պետական բյուջեին նախնական տվյալներով պատճառվել է ընդհանուր առմամբ 46.791.564.344 ՀՀ դրամի վնաս, որից 45.655.245.055 ՀՀ դրամը` ՀՀ ԱԱԾ ՔԴ վարույթում քննվող քրեական գործերով, 1.136.319.289 ՀՀ դրամը` ըստ ենթակայության ուղարկված քրեական գործերով :


ՔԴ-ում քննվող քրեական գործերով պետությանը պատճառված վնասից առայժմ վերականգնվել է 22.652.050.485 ՀՀ դրամը:


Բացի դրանից, նշված ժամանակաշրջանում կարճված և դատարան ուղարկված մյուս քրեական գործերով ընդհանուր վնասը կազմել է՝ 713.095.674 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված վնասը՝ 6.099.498 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց վնասը՝ 80.332.506 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց՝ 99.651.472 ՀՀ դրամ: Նշված գումարներից նախաքննության փուլում ընդհանուր առմամբ վերականգնվել է 105.750.970 ՀՀ դրամ, որից հօգուտ պետության` 6.099.498 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց մասով` 99.651.472 ՀՀ դրամ:


Այսպիսով` ընդհանուր առմամբ ՔԴ-ում 10.05.2018-14.06.2019թթ. ընթացքում քննվել է 406 քրեական գործ` 137 անձի նկատմամբ, որից`


դատարան է ուղարկվել 50 քրեական գործ` 91 անձի նկատմամբ,


վարույթը կարճվել է 35 քրեական գործով` 21 անձի նկատմամբ, որից 15-ը հանցակազմի բացակայության, 2-ը` գործուն զղջալու (2 անձ), 1-ը` պետությանը պատճառված վնասի վերականգնման (1 անձ` «Նորֆոլկ») 2-ը՝ վաղեմության (2 անձ), 1-ը՝ մահվան (1 անձ), 1-ը՝ իրադրության փոփոխման (1 անձ), 1-ը՝ ընդհանուր դրույթների մասի (1 անձ), իսկ 12-ը` 2018թ. համաներման ակտի ընդունման (13 անձ) հիմքերով,


վարույթը կասեցվել է 19 քրեական գործով` 25 անձի նկատմամբ, որից 12-ը հետախուզման (թվով 22 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում), 6-ը` անձն անհայտ լինելու, իսկ 1-ը՝ (1 անձ) ծանր հիվանդ լինելու հիմքերով,


123 քրեական գործ փոխանցվել է դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ուղարկելու համար,


24 քրեական գործ միացվել է ՔԴ-ում քննվող այլ քրեական գործերի,


155 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է,


374 նյութերից 9-ն ուղարկվել է ըստ ենթակայության:


Համեմատության համար նշվում է, որ, 01.01.2018թ. մինչև 07.05.2018թ. ընկած ժամանակահատվածում ՔԴ-ի կողմից հարուցվել է 95 քրեական գործ, վերսկսվել է 11 քրեական գործի վարույթ, 58 քրեական գործ 2017թ-ից փոխանցվել է 2018թ.:


Հաշվետու ժամանակահատվածում ՔԴ-ում քննվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններով հարուցված 14 քրեական գործ, որից 6-ի նախաքննությունն ավարտվել է, 4-ը կասեցվել է` անձն անհայտ լինելու և հետախուզման հիմքերով, հետախուզում է հայտարարվել 6 անձի, 1-ը միացվել է այլ քրեական գործի, իսկ 1-ն ուղարկվել` ըստ քննչական ենթակայության, 2-ի նախաքննությունը շարունակվել է:


Նշված ժամանակաշրջանում ավարտված (կարճված և դատարան ուղարկված) քրեական գործերով ընդհանուր վնասը կազմել է՝ 186.083.476 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված վնասը` 593.797.505 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց պատճառված վնասը` 118.698.169 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց պատճառված վնասը` 600.000 ՀՀ դրամ։


Նշված գումարներից նախաքննության փուլում ընդհանուր վերականգնվել է 683.746.848 ՀՀ դրամ, որից հօգուտ պետությանը՝ 593.797.505 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց մասով՝ 91.174.348 ՀՀ դրամ ֆիզիկական անձանց մասով վերականգնումներ չեն եղել:


Այսպիսով, ընդհանուր առմամբ հաշվետու ժամանակաշրջանում ՔԴ- ի կողմից քննվել է 164 քրեական գործ` 83 անձի նկատմամբ, որից`


դատարան է ուղարկվել 39 քրեական գործ` 71 անձի նկատմամբ,


վարույթը կարճվել է 6 քրեական գործով` 3 անձի նկատմամբ, որից 3-ը հանցակազմի բացակայության, 2-ը` գործուն զղջալու (2 անձ), 1-ը՝ վաղեմության (1 անձ):


վարույթը կասեցվել է 19 քրեական գործով` 9 անձի նկատմամբ, որից 9-ը հետախուզման` թվով 9 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, 10-ը` անձը անհայտ լինելու հիմքերով,


18 քրեական գործ փոխանցվել է դատախազություն` ըստ ենթակայության,


7 գործ միացվել է մեր վարույթում քննվող այլ քրեական գործերի,


75 քրեական գործերով նախաքննությունը շարունակվել է,


111 նյութերից 1-ն ուղարկվել է ըստ ենթակայության: