Գյումրու «Շիրակ» օդանավակայանում բազավորված հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ընկերությունը կանոնավոր չվերթներ է սկսում իրականացնել դեպի Մոսկվա: ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ ավիաընկերությունը հունիսի 30-ից Գյումրի-Մոսկվա-Գյումրի երթուղով թռիչքները կիրականացնի յուրաքանչյուր ուրբաթ: Հուլիսի 23-ից թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ ուրբաթ և կիրակի օրերին: Նշվում է, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից չվերթները կիրականացվեն Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան: Համաձայն ավիաընկերության պաշտոնական կայքի, հունիսի 30-ին Գյումրի-Մոսկվա չվերթի տոմսերը՝ մի ուղղությամբ, սկսվում են 47 500 դրամից: