10.09.2026
Դատախազության ավագ դատախազը խոշոր չափի կաշառք է ստացել. նա ներգրավվել է որպես մեղադրյալ
prev Նախորդ նորություն

Ռուսաց լեզվի կրողների համար ՌԴ քաղաքացիություն ստանալը կհեշտացվի

Հետխորհրդային երկրներում ռուսաց լեզվի կրողների համար կհեշտացվի ՌԴ քաղաքացիություն ստանալու գործընթացը: Պետական ​​Դուման մտադիր է հնարավորինս դյուրացնել քաղաքացիություն ստանալու ընթացակարգերը:  


Ըստ այդմ, ներկայացված առաջարկություններով նախատեսվում է քվոտավորումից դուրս ՌԴ-ում ժամանակավոր կեցության իրավունք տրամադրել այն անձանց, ովքեր ծնվել են Ռուսաստանում, տեղափոխվում են Ռուսաստան փախստականի իրավունքների պաշտպանության մասին միջազգային համաձայնագրի շրջանակներում, որը կնքվել է ՀՀ և այլ երկրների հետ: Այս մասին հայտնում է «Պարլամենտսյկայա գազետա»-ն: 


Ընդհանուր առմամբ ընդլայնվելու է այն անձանց շրջանակը, որոնք կարող են ժամանակավոր կեցության իրավունք ստանալ: 


Նշվում է, որ Պետդուման օրինագիծը կքննարկի երրորդ ընթերցմամբ լիագումար նիստում, որը մեկնարկում է հուլիսի 23-ին:

ՀԱՍԱԿ-ը նամակ է գրել քաղաքապետին, բայց արդյոք այն կփրկի՞ Երևանը համատարած աղբից
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ