25.11.2024
Երևանի և Բաքվի միջեւ «Թեժ գիծն» աշխատում է, բայց այն զոհերից չի երաշխավորում. վարչապետ
prev Նախորդ նորություն

Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ. Փաշինյան (տեսանյութ)

Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ: Այս մասին իր Facebook-յան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղադրելով նաեւ տեսանյութ Իջեւանում ոստիկանական զորքերի կուտակման մասին:


«Երեկվա դեպքերի մեղավորները ինչպես նաեւ ապօրինի ծառահատումների կազմակերպիչները պիտի պատժվեն ամենայն խստությամբ», - ասված է վարչապետի գրառման մեջ: 


Իջեւանում մեծածավալ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել: Այս պահին Իջեւանում է գտնվում նաեւ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը դիմելով ոստիկաններին, հայտնեց, որ իրավապահները Տավուշի մարզում են հասրակական կարգի պահպանման համար:


«Դուք այստեղ եք, որ կանխարգելեք հետագա զարգացումները: Անթույլատրելի ենք համարում բոլոր ապօրինի գործողությունները՝ ուղղված հասարակական կարգի դեմ: Չենք հանդուրժելու նման գործողություններ: Յուրաքանչյուր իրավախախտ պատժվելու է օրենքի խոստությամբ: Կոչ եմ անում շարժվել միայն օրենքով», - ասաց նա:



Իջևանում հուլիսի 17-ի գիշերը ոստիկանների և քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, քրեական օրենագրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով , ինչպես նաև 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:


Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նա հայտնել է նաեւ Իջեւանում բախումների հետեւանքով 13 անձ է ձերբակալվել. հարուցվել է քրեական գործ:


"Մի խումբ անձանց կողմից որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է թվով 13 անձ, ևս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին", - ասված է ՔԿ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ:



Քրեական գործը քննում է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում: ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի հանձնարարությամբ կազմվել է քննչական խումբ, մշակվել է քննչական պլան:


Այս պահին կան բերման ենթարկված անձինք: Քննիչները և ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական անհետաձգելի գործողություններ, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ:


Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով այս պահի դրությամբ Իջևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 13 անձ։ Մեծ մասը ոստիկաններ են: Տուժողներն անցում են անհրաժեշտ ծավալով հետազոտություններ։



Ոստիկանները փորձել են պատ կազմել, ճանապարհից հեռացնել ցուցարարներին, ինչից հետո էլ սկսվել են բախումները։ Հյաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակելու հետեաւնքով բեռնատարների եւ մարդատար մեքենաների կիլոմետրանոց խցանում է առաջացել:


Ցուցարարների հետ բանակցել են Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ըստ որոշ տեղեկությւոնների՝ Իջեւան են մեկնել նաեւ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:


Այժմ ճանապարհը բաց է, ըստ ցուցարարների՝ Տավուշի մարզպետը խոստացել է կատարել նրանց պահանջը՝ 1 խորանարդ մետրի համար սահմանված 16 հազար 800 դրամը գինը իջեցնել 6000-ի։