25.11.2024
Արցախի պաշտպանության նախարարն ու ՀՀ ԱԽ քարտուղարը քննարկել են իրավիճակը առաջնագծում
prev Նախորդ նորություն

Երևանը ներառվել է աշխարհի ամենաանվտանգ քաղաքների 20-յակում

Երևանը ներառվել է 328 ամենաանվտանգ քաղաքների ցանկի 310-րդ հորիզոնականում՝ մտնելով ամենաանվտանգ  քաղաքների 20-յակի մեջ: Ցանկը հրապարակել է Numbeo պորտալը:


Այն  կազմվել է տարբեր երկրների քաղաքացիների միջև անցկացված օնլայն-հարցման արդյունքների հիման վրա:


Առաջին հորիզոնականում է Արաբական միացյալ էմիրությունների մայրաքաղաքը՝ Աբու-Դաբին, երկրորդ հորիզոնականում է Դոհան (Կատար), երրորդումч կանադական Կվեբեքը:   


Ամենաանվտանգ քաղաքների տասնյակում են՝ Թայբեյը (Թայվան), Մյունհենը (Գերմանիա), Դուբայը (ԱՄԷ), Ցյուրիխն ու Բերնը (Շվեյցարիա), Հոնկոնգը (Չինաստան) և Էսքիշեհիրը (Թուրքիա):