25.11.2024
Երևանը ներառվել է աշխարհի ամենաանվտանգ քաղաքների 20-յակում
prev Նախորդ նորություն

Արարատյան դաշտից Ադրբեջան է հոսում 1.5 միլիարդ խորանարդ մետր ջուր. փորձագետ

Մենք ամեն տարի 1 մլրդ 500 մլն խորանարդ մետր ջուր ենք «տեղափոխում» Արարատյան դաշտից Ադրբեջան՝ 9 մետրով նվազեցնելով ստորգետնյա ջրերի մակարդակը եւ բարձրացնելով ոռոգման նորմերը։


Այս մասին Ազգային ժողովում, «Սեւանա լճի խնդիրները եւ դրանց լուծման ուղիները» աշխատանքային քննարկման ընթացքում, որը նախաձեռնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, հուլիսի 17-ին ասել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիային կից Սեւանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը։


Միեւնույն ժամանակ, այսօրվա դրությամբ 22 հազար հեկտար տարածք գտնվում է ամայացման սպառնալիքի տակ, քանի որ ջրի ճնշման գոտին փոքրացել է։


«Ինչո՞ւ ենք մենք այդքան շատ ջուր տալիս Արարատյան դաշտից։ Որեւէ մեկին հետաքրքրո՞ւմ է այս հարցը։ Հատկապես եթե վերցնենք, ասենք, ՀԿ-ները, չէ՞ որ նրանք բոլորն էլ գիտեն, թե ինչ վիճակի ենք մենք հասցրել Արարատյան դաշտավայրը»,- դժգոհել է Ջավադյանը։