24.11.2024
ԲԴԽ դատավոր անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
prev Նախորդ նորություն

Վլադիմիր Զելենսկու հրամանագրով ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանն ազատվել է պաշտոնից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագրով ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Պյոտր Լիտվինն ազատվել է պաշտոնից: Զելենսկու  հրամանագիրը ներկայացված է պետության ղեկավարի պաշտոնական կայքում:


Պյոտր Լիտվինը Հայաստանում Ուկրաինայի դեսպան էր նշանակվել 2018թ. հունիսի 19-ին նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանագրով:


Նշենք, որ Զելենսկու հրամանագրերով ազատվել են նաև Ուկրաինայի դեսպանները ԱՄՆ-ում, Վիետնամում և Կամբոջայի Թագավորությունում, Կիպրոսում, Թուրքմենստանում, Վատիկանում, Մալթայում, Արգենտինայում, Պարագվայում, Ուրուգվայում և Չիլիում, Հորդանանի Թագավորությունում, Նիգերիայում, Գանայում, Բենինում և Սիերա-Լեոնեյում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Մարոկկոյում:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զելենսկին որոշել է աշխատանքից ազատել 12 դեսպանի: