7.09.2025
ՀՀ-ից արտագաղթը նվազել է 4 հազարով. ՌԴ վիճակագրական ծառայությունն այլ տվյալներ է հայտնում
prev Նախորդ նորություն

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները մեկնել են Մոսկվա

Օգոստոսի 3-ից 17-ը «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակներում Հնդկաստանի Հանրապետությունում անցկացվելիք «Զորային հետախուզության գերազանցիկներ», Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում անցկացվելիք «Վարպետ-զինագործ» և «Անվտանգ միջավայր» մրցումներին և դրանց նախապատրաստական փուլերին մասնակցելու նպատակով հուլիսի 22-ին ՀՀ ՊՆ Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռով Մոսկվա են մեկնել ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները:


ՊՆ-ից տեղեկացնում են, որ «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակներում ՀՀ ԶՈՒ զինծառայողները մասնակցելու են նաև Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք «Տանկային բիաթլոն», «Դաշտային խոհանոց» և «Կարգապահության պահապան», Ուզբեկստանի Հանրապետությունում կայանալիք «Ռազմաբժշկական էստաֆետ», Բելառուսի Հանրապետությունում կայանալիք «Դիպուկահարի բնագիծ», Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք «Հրետանու կրակի վարպետ» և «Վստահ ընդունում», Իրանի Իսլամական Հանրապետությունում կայանալիք «Ճանապարհային պարեկ» մրցումներին և դրանց նախապատրաստական փուլերին:


ՀՀ ԶՈւ զինծառայողները կմասնակցեն նաև «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 3-ից 17-ն անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցախաղին:


 

ՍԴ-ն կասեցրել է Քոչարյանի գործով առաջին ատյանի դատարանի դիմումի հիման վրա գործի վարույթը
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը