21.04.2025
Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել է adidas ընկերության գովազդում. խոսել է հայերեն (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

ՀՀ-ից արտագաղթը նվազել է 4 հազարով. ՌԴ վիճակագրական ծառայությունն այլ տվյալներ է հայտնում

2019 թ-ի առաջին կիսամյակի տվյալներով երկրից  ելքի ցուցանիշը մոտ 2 հազարով գերազանցում է մուտքինը: Այս ցուցանիշը շուրջ չորս հազարով զիջում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ելքերի թվին:


Այս մասին հայտնում են ՀՀ վիճակագրական կոմիտեում եւ ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայությունում VERELQ-ի աղբյուրները: Նրանք նշում են, որ ՀՀ քաղաքացիների միգրացիոն բացասական սալդոն պայմանավորված է հիմնականում Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնումներով:


Ազգային վիճակագրական կոմիտեն այս ամսվա 25-ին պետք է հրապարակի կիսամյակային նախնական օպերատիվ տվյալները, իսկ հաջորդ ամսի 5-ին՝ արդեն դրանց բացվածքը: Հայաստանի միգրացիոն սալդոն հաշվելիս Վիճակագրական կոմիտեն հիմնվում է սահմանային հատումների էլեկտրոնային հաշվարկման համակարգի տվյալների վրա:


Միեւնույն ժամանակ հետաքրքրական է այն, որ Ռուսաստանի վիճակագրական ծառայությունը հայտնում է այլ տվյալներ: Այն է՝ 2019 թ-ի հունվար-ապրիլին ՀՀ-ից ՌԴ ներգաղթյալների թվի աճի մասին: Թեպետ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով ՀՀ քաղաքացիների շրջանում արտագաղթն անցյալ տարվա նույն կիսամյակի համեմատ նվազել է:


Համաձայն այլդ տվայլների, 2019 թվականի առաջին ամիսներին (հունվար-ապրիլ) Ռուսաստանի բնակչության աճը կազմել է 98 հազար մարդ։ 2018-ի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմում էր 57,1 հազար մարդ։


Ավելացել է նաև ՀՀ-ից ներգաղթյալների թիվը: Այդպես, 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ռուսաստանի տարածքում Հայաստանի քաղաքացիների թիվն ավելացել է 49 հազարով։ Ռուսաստանի հիմնական միգրացիոն դոնորներն են Ղազախստանը, Ուկրաինան, Տաջիկստանը եւ Հայաստանը։ Միեւնույն ժամանակ, միգրացիոն աճը Բելառուսից եւ Մոլդովայից Ռուսաստան կտրուկ նվազել է։

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները մեկնել են Մոսկվա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար