26.11.2024
Թուրքիան ստեղծելու է իր ռազմակայանը Նախիջեւանում՝ չվախենալով Կրեմլից. թուրքագետ
prev Նախորդ նորություն

Հայաստանից ՌԴ ներգաղթյալների թիվը կտրուկ աճ է արձանագրել

Ռուսաստանի բնակչության միգրացիոն աճը 2019 թվականի հունվար-ապրիլին կտրուկ ավելացել է՝ գերազանցելով նախորդ տասը տարիների ցուցանիշները: Այս տվյալները հրապարակել է Ռուսաստանի վիճակագրական ծառայությունը: 


Նշվում է, որ 2019 թվականի առաջին ամիսներին (հունվար-ապրիլ) Ռուսաստանի բնակչության աճը կազմել է 98 հազար մարդ։ 2018-ի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմում էր 57,1 հազար մարդ։


Ավելացել է նաև ՀՀ-ից ներգաղթյալների թիվը: Այդպես, 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ռուսաստանի տարածքում Հայաստանի քաղաքացիների թիվն ավելացել է 49 հազարով։


Ռուսաստանի հիմնական միգրացիոն դոնորներն են Ղազախստանը, Ուկրաինան, Տաջիկստանը եւ Հայաստանը։ Միեւնույն ժամանակ, միգրացիոն աճը Բելառուսից եւ Մոլդովայից Ռուսաստան կտրուկ նվազել է։