26.11.2024
Զինվորը կրակել է մարտական դիրքի ավագի ուղղությամբ․ ժամեր անց հայտնաբերել են նրա դին
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում ձերբակալվել է ռուս հատուկջոկատային Բելյանկինի սպանության գործով հետախուզվող անձը

Հայաստանում ձերբակալվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող անձ, որն անցնում է նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գործով։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանի գլխավոր դատախազության հանրության հետ կապերի բաժնի ղեկավար Արեւիկ Խաչատրյանը։


Նա նշել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է ռուսաստանցի գործընկերներին, հայտնելով ձերբակալման մասին և խնդրելով փոխանցել քրեական գործը ձերբակալվածի մասով:


Նշենք, որ անձը ձերբակալվել է 40 օր ժամկետով:


Հիշեցնենք, ԳՀՎ հատուկ ջոկատի նախկին մարտիկ, Սիրիայում մարտական գործողություների մասնակից Նիկիտա Բելյանկինը սպանվել էր հունիսի 1-ին Կրասնոգորսկում զանգվածային ծեծկռտուքի ժամանակ։ Նա փորձել էր պաշտպանել տեղի բնակչին, որին փողոցում ծեծում էր ամբոխը։


Ավելի վաղ Կրասնոգորսկի քաղաքային դատարանը կալանավորել էր նախկին հատուկջոկատայինի ենթադրյալ սպանողին՝ Սերգեյ Խոջոյանին, որը չգրանցված աշխատում էր որպես բարմեն այն հաստատությունում, որի մոտ տեղի էր ունեցել ծեծկռտուքը։ Տեղեկացվել է կոնֆլիկտի 9 ենթադրյալ մասնակիցների կալանավորման եւ ձերբակալման մասին։