7.09.2025
Համաներմամբ ազատվածներից 88-ը կրկին հանցագործություն է կատարել. ոստիկանություն
prev Նախորդ նորություն

Երևանի մաքրությամբ կզբաղվեն աֆրիկացիներն ու հնդիկները

Երևանի մաքրությամբ կզբաղվեն օտարերկրացիները:


«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը համալրվել է Գանայից և Հնդկաստանից աշխատակիցներով:  


Ներկայումս հիմնարկում աշխատում են 5 օտարերկրացի՝ 2 աֆրիկացի, 3 հնդիկ: Քաղաքապետարանից հայտնում են, որ նրանք անցնում են աշխատանքի ընդունման և ձևակերպման փուլը:


Նշենք, որ ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը նվազագույնը 200,000 դրամ աշխատավարձով քաղաքի մարքրությունն ու աղբահանությունն իրականացնող հավաքարարներ ու բանվորներ էր հրավիրել աշխատանքի: 


Նախօրեին Երևան հասան քաղաքապետարանի կողմից գնված ևս երկու աղբատար մեքենաներ, իսկ երեպկոյան ուշ նաև նոր աղբամանների առաջին խմբաքանակը:

Զինվորը կրակել է մարտական դիրքի ավագի ուղղությամբ․ ժամեր անց հայտնաբերել են նրա դին
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը