28.04.2025
Որեւէ վտանգ չկա. Սեւանի թերակղզու ափի տնտեսվարողները խմել են լճի ջրից (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

Հայկական տուրօպերատորը չի վճարել. նոր մանրամասներ՝ Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման մասին

Հուլիսի 25-ին Հուրգադա-Երեւան չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում մնացած մոտ հարյուր ՀՀ քաղաքացիների մի մասը գտնվում է օդանավակայանում, իսկ մի մասը հյուրանոցներում են։ Այս մասին  հայտնել է Եգիպտոսում ՀՀ դեսպանության հյուպատոս Ռաֆայել Մովսեսյանը։


Վերջինս նշեց, որ հայկական տուրօպերատորը չի վճարել ավիափոխադրողին, որի պատճառով էլ չվերթը չեղարկվել է, գրում է news.am-ը։


«Նրանք ասում են, որ հայկական տուրօպերատորն իր ֆինանսական պարտականությունները չի կատարել, դրա համար չեղարկել են չվերթը»,–ասաց նա։ Մովսեսյանի խոսքով՝ ինքնաթիռը պատկանում է հունական ավիափոխադրող ընկերությանը, որն էլ պատրաստ է գումարը ստանալու դեպքում՝ մինչև առավոտ իրականացնել չվերթը։


Մովսեսյանը տեղեկացրեց, որ դեսպանությունը մշտական կապի մեջ է ավիափոխադրողի հետ։


Հարցին, թե ինչպե՞ս է լուծվելու քաղաքացիների կեցության հարցը, Մովսեսյանը պատասխանեց. «Մենք 24 ժամ կապի մեջ ենք քաղաքացիների հետ, ասում ենք ինչով հնարավոր է՝ կաջակցենք, բայց պետք է հասկանալ, որ դեսպանությունն առանձին բյուջե չունի քաղաքացիների հյուրանոցային ծախսերը հոգալու համար»։


Ավելի վաղ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել էր, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երեւան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում գտնվում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի։


Հիշեցնենք, որ հուլիսի 23–ին էլ չեղարկվել էին Երևան– Շարմ Էլ Շեյխ և հակառակ ուղղությամբ չվերթները։

Բանակում հանցագործությունների թիվը նվազել է 16.5%-ով. զինվորական դատախազություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար