26.11.2024
Համահայկական ամառային 7-րդ խաղերի մասնակիցները կազատվեն մուտքի արտոնագրի տուրքի վճարումից
prev Նախորդ նորություն

Հայաստանը միացավ ԵԱՏՄ տարածքով վնասակար թափոնների տեղափումը կարգավորող համաձայնագրին

Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վնասակար թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագրի ստորագրման առաջակությանը:


Համաձայնագիրը կրկնում է վտանգավոր թափոնների կառավարման Բազելյան կոնվենցիայի դրույթները: Այն ընդգծում է մի երկրից մյուս երկիր վտանգավոր թափոնների տեղափոխման անթույլատրելիությունը՝ դրանց թաղման և վերամշակման նպատակով:


Ընդ որում նշվում է, որ դա չի տարածվում ռադիոակտիվ թափոնների վրա, ինչպես նաև այն չի արգելում հայկական ատոմակայանից օգտագործված միջուկային վառելիքի և թափոնների տեղափոխումը Ռուսաստան: Սահմանափակումները վերաբերում են բացառապես քիմիական և արդյունաբերական թափոններին:


Հիշեցնենք, Բազելյան կոնվենցիային Հայաստանը միացել է 1990-ականների վերջին: