23.04.2025
ՀԿԵ-ն օգոստոսի 4-ին անվճար ուղերթներ կնվիրի քաղաքացիներին
prev Նախորդ նորություն

Համահայկական ամառային 7-րդ խաղերի մասնակիցները կազատվեն մուտքի արտոնագրի տուրքի վճարումից

Կառավարությունը որոշում է ընդունել «Պետական տուրքի արտոնություն սահմանելու մասին»՝ պայմանավորված 2019 թ. օգոստոսի 6-17-ը կայանալիք Համահայկական ամառային 7-րդ խաղերի հանգամանքով:

Որոշման ընդունման արդյունքում վերոնշյալ խաղերին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող, մարզական պատվիրակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները կազատվեն Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրի համար նախատեսված պետական տուրքի վճարումից:


Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացումը տեղի է ունենալու Արցախում՝ մայրաքաղաք Ստեփանակերտում. «Արցախում նման մասշտաբի միջոցառումների կազմակերպումն աննախադեպ է, և հետագայում նույնպես հնարավորություն կտա ավելի մեծ մասշտաբի միջոցառումներ կազմակերպել այնտեղ»:


 


 

Հայաստանը միացավ ԵԱՏՄ տարածքով վնասակար թափոնների տեղափումը կարգավորող համաձայնագրին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան