26.11.2024
ՀՀ-ի դեմոգրաֆիական վիճակը հնարավոր չէ շտկել պոպուլիզմով
prev Նախորդ նորություն

ՀԿԵ-ն օգոստոսի 4-ին անվճար ուղերթներ կնվիրի քաղաքացիներին

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին, Երկաթուղայինի օրվա կապակցությամբ, երթեւեկությունը «ՀԿԵ» ՓԲԸ ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով՝ բացառությամբ №100/101 եւ 102/103 Երեւան-Գյումրի-Երեւան եւ Գյումրի-Երեւան-Գյումրի էքսպրեսների, կլինի անվճար:


Անվճար կգործեն հետեւյալ ուղերթները՝


• Երեւան-Գյումրի-Երեւան (սովորական էլեկտրագնացքներ)


• Երեւան-Արաքս-Երեւան


• Աբովյան-Ալմաստ-Շորժա


• Երեւան-Երասխ-Երեւան


Հայաստանի երկաթուղայինները իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով, ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը՝ հոգ տանելով ուղեւորների հարմարավետության մասին: