5.04.2026
Ավտոմաքսատունը կտեղափոխի Գյումրի. կառավարությունը հաստատեց
prev Նախորդ նորություն

ՌԴ-ից տրանսֆերտները նվազել են, ԱՄՆ-ից ու այլ երկրներից՝ ավելացել. հետազոտություն

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2018-2019թթ. առաջին եռամսյակի դրամական փոխանցումների հոսքերի դինամիկային:

Համաձայն ուսումնասիրության, 2019թ.-ի առաջին եռամսյակում 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած դրամական փոխանցումներն աճել են շուրջ 9.3%-ով` կազմելով 391.47 մլն ԱՄՆ դոլար, սակայն 3%-ով կրճատվել են ՌԴ-ից ստացվող դրամական փոխանցումները` կազմելով 49.98%, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ից և այլ երկրներից ստացվող դրամական փոխանցումների հանրագումարը գերազանցել է ՌԴ-ից ստացվող դրամական փոխանցումների հանրագումարին՝ այսինքն վերջիններից ստացվող փոխանցումները բավականին մեծ աճի տեմպ են արձանագրել: Այլ երկրներից ստացվող դրամական փոխանցումներն աճել են 23.3%-ով, իսկ ԱՄՆ-ի դեպքում` 29.7%-ով:

ՌԴ-ից դրամական փոխանցումների կրճատումը որոշակիորեն պայմանավորված է նաև հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուբլու 16.2% արժեզրկմամբ: Ուշագրավ է, որ 2008-2018թթ.-ին ինչպես տարեկան, այնպես էլ առաջին եռամսյակի կտրվածքով, ՌԴ-ից ՀՀ մուտք եղած փոխանցումների մասնաբաժինը ներհոսքի կառուցվածքում երբեք 50%-ից ցածր չի եղել: Առաջին եռամսյակի կտրվածքով նվազագույն ցուցանիշը գրանցվել է 2016թ.-ին՝ 50.11%, տարեկան ցուցանիշի դեպքում նվազագույն արժեքը ևս արձանագրվել է 2016թ.-ին՝ կազմելով 58.51%:

Ուսումնասիրվող ժամանակահատվածում դրամական փոխանցումների արտահոսքն ավելացել է 4.83%-ով` կազմելով 286.62 մլն ԱՄՆ դոլար: Քանի որ ներհոսքը գերազանցել է արտահոսքին, զուտ ներհոսքը եղել է դրական (ՌԴ-ի, ԱՄՆ-ի և այլ երկրների կտրվածքով)` կազմելով 104.84 մլն ԱՄՆ դոլար, որը նախորդ ցուցանիշը գերազանցում է 23.51%-ով: Արտահոսքը հիմնականում աճ է արձանագրել դեպի ՌԴ և ԱՄՆ ուղարկվող դրամական փոխանցումների դեպքում (աճը կազմել է համապատասխանաբար` 18.2% և 7.2%), մինչդեռ այլ երկրների դեպքում արտահոսքը կրճատվել է 7.3%-ով:

Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում դրամական փոխանցումների ներհոսքի աճ է գրանցվել, որի կառուցվածքում վերջին 10 տարվա մեջ առաջին անգամ ՌԴ-ի մասնաբաժինը եղել է նվազագույնը: Ներհոսքն ուղեկցվել է ավելի մեծ չափերի հասնող արտահոսքով, որը միջնաժամկետ հատվածում կարող է հանգեցնել տնտեսական ակտիվության անկման:


 

Հայաստանում կանցկացվեն «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցումները
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար