22.04.2025
ՌԴ-ից տրանսֆերտները նվազել են, ԱՄՆ-ից ու այլ երկրներից՝ ավելացել. հետազոտություն
prev Նախորդ նորություն

Հայաստանում կանցկացվեն «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցումները

«Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում օգոստոսի 3-ից 15-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվելու են «Խաղաղության մարտիկ» մրցումները:


ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ «Խաղաղության մարտիկ» մրցումներին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները:


Մրցումներն անցկացվելու են Երևանում, Դիլիջանում և Իջևանում: Մասնակիցներն ուժերը կչափեն ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» (կողմնորոշում տեղանքում, մարտական պատրաստության համալիր վարժություններ, բուժօգնության կազմակերպում), ռազմամարզական «Ատլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում:


«Խաղաղության մարտիկ» մրցումների բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 3-ին` Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում:


 

ՀՀ-ի դեմոգրաֆիական վիճակը հնարավոր չէ շտկել պոպուլիզմով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան