26.11.2024
Եռաբլուրում պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսների շիրիմները. հայտնի է վանդալիզմի հեղինակը
prev Նախորդ նորություն

Ռուսաստանն անհանգստացած է հայ-ադրբեջանակն սահմանին առկա լարվածությամբ. ԱԳՆ

Ռուսաստանն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությամբ, ինչի հետեւանքով հայ զինծառայող է սպանվել, երկու կողմում էլ կան վիրավորներ: Այս մասին  ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՌԴ ԱԳՆ  պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ցավակցություն հայտնելով զոհվածի ընտանիքին:


Զախարովայի խոսքով՝ լարվածության աճը հակասում է  հրադադարի ռեժիմը պահպանելու շուրջ վերջերս ձեռք բերված պայմանավորվածություններին ու քաղաքական ճանապարհով կարգավորման հասնելու հայտարարված մտադրություններին:


«Մենք ելնում ենք նրանից, որ հետագա էսկալացիան անթույլատրելի է և կոչ ենք անում դիմակայության մասնակիցներին ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել ուժի գործադրումից, ձեռնարկել իրադրության կայունացմանն ուղղված միջոցներ»,- հավելել Է Զախարովան: