ՀՀ վարչապետ Նիկոլ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում մեկնելու է Մոսկվա և հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց անձամբ Փաշինյանը:Նրա խոսքով, դա կլինի իր երրորդ այցը, որի ժամանակ բազմաթիվ հարցեր կքննարկվեն.«Չեմ ասում, որ բոլոր հարցերը լուծված են, բայց մեր համագործակցությունը շարունակվում է եւ համոզված եմ, որ բնականոն կերպով կշարունակվի»,- ասաց Փաշինյանը: