23.11.2024
Ազատության մեջ երկար չմնացին. համաներվածներից 99-ը կատարել է 210 նոր հանցագործություն
prev Նախորդ նորություն

Երևանում հնարավոր է Մահաթմա Գանդիի արձանը տեղադրվի

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն նոյեմբերի 20-ին ընդունել է ՀաՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին:


Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ  քաղաքապետ Մարությանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու Երևանի և Հնդկաստանի քաղաքների միջև հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը: Երևանի քաղաքապետը կարևորել է նաև փոխադարձ այցելություններն ու քաղաքների միջև փորձի փոխանակման ծրագրերը:


Իր հերթին, դեսպան Կիշան Դան Դեվալն, ընդգծելով հայ-հնդկական հարաբերությունների հարուստ պատմությունը, առաջարկել է կոնկրետ ուղղություններով խորացնել հարաբերությունները Հնդկաստանի՝ հատկապես հայաշատ և հայկական ժառանգություն ունեցող քաղաքներում:

Զրուցակիցները քննարկել են նաև Երևանում Հնդկաստանի ազգային հերոս Մահաթմա Գանդիի արձանը տեղադրելու գաղափարը: