Ճանապարհային ոստիկանության նիստերի դահլիճում են հավաքվել ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը, ճանապարհային ոստիկանության 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակների եւ դասակների հրամանատարները: SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ՝ պատճառը ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի բարկությունն է։ Նիստերի դահլիճում Օսիպյանի գլխավորութամբ տեղի է ունենալու հատուկ նիստ: Չի բացառվում, որ ճանապարհային ոստիկանության որոշ պաշտոնյաներ հրաժեշտ տան զբաղեցրած պաշտոններին, որոշներն էլ Օսիպյանի կողմից խիստ նախազգուշացման ենթարկվեն: