Ցանկացած հանդիպում մեծ երկրի ղեկավարի հետ ՀՀ ղեկավարության համար շատ էական է ու կարևոր, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին՝ ի՞նչ ակնկալիք ունենալ Փաշինյան-Պուտին հանդիպումից: «Մասնավորապես, Ռուսաստանի նախագահի հետ, շատ կարևոր է», - ասաց նա։ Նախագահը չի կարծում, որ հանրությունը ամեն մի հանդիպումից պետք է ակնկալիք ունենա։ «Որովհետև հայ-ռուսական հարաբերությունները դարերի հարաբերություն են, կառավարությունը պետք է հարաբերություններ ունենա ու ամեն անգամ մեկ-երկու հանդիպումից դրամա պետք չէ սարքել», - ասաց նախագահը։