22.04.2025
Քաղաքապետարանը աուդիտ ընկերություն կհրավիրի՝ 2019 բյուջեի հաշվետվությունը ստուգելու համար
prev Նախորդ նորություն

Մենք սկզբունքորեն դեմ ենք վերահսողության տակ գտնվող դատական համակարգ ունենալուն. Փաշինյան

Օրենսդիր և գործադիր իշխանությանը զուգահեռ Հայաստանում նաև դատական իշխանությունն է, որ նպաստել է մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումներին: Եվ այսօր մեծագույն մարտահրավերը դատական անկախ համակարգի կայացումն է: Այս մասին ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 15-ամյակի առթիվ հրավիրված  երկօրյա միջազգային համաժողովի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նրա խոսքով, առաջնային մարտահրավեր է ունենալ անկախ դատական համակարգ: Բայց, Փաշինյանի խոսքով, կառավարությունը սկզբունքորեն դեմ է վերահսողության տակ գտնվող դատական համակարգ ունենալուն:


«Դատական համակարգը վերից վար պետք ենթարկվի խորքային փոփոխությունների: Հայաստանը ժողովրդավարական երկիր է, բայց մենք կարիք ունենք մեր երկրի ժողովրդավարությունը ուժեղ դարձնել ինստիտուցիոնալ առումով, որ դրա ապագան որևէ լիդերի, անձի, քաղաքական կուսակցության ճաշակից, տրամադրությունից ու հայեցողությունից կախված չլինի», - շեշտեց Փաշինյանը:


 


 

Հայկ Գուրգենյանը հաղթել է Բուլղարիայում կայացած շեփորահարների 10-րդ միջազգային մրցույթում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան