Հայաստանի ԱԺ խոսնակն ու ԱԳ նախարարը կայցելեն Վաշինգտոն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը: «Առաջիկա շաբաթներին երկու կարևոր այցելություն է սպասվում: Օրենսդիրի ղեկավարի և ԱԳ նախարարի մակարդակով: Հուսամ այցերը խթան կհանդիսանան երկկողմ` պասիվ հարաբերությունների համատեքստում»,- գրել է նա: Նշենք, որ պաշտոնական աղբյուրները դեռ այս տեղեկատվությունը չեն հրապարակել: