12.01.2025
Դրամատիկ ոչինչ չի լինի, եթե ժամանակավոր կառավարությունը ղեկավարի Փաշինյանը. Սեյրան Օհանյան
28.04.2018
Դրամատիկ ոչինչ չի լինի, եթե ժամանակավոր կառավարությունը ղեկավարի Փաշինյանը. Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ուղերձով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին և ՀՀԿ պատգամավորներին:Ուղերձում ասված է. «Մեր երկրում դրամատիկ ոչինչ չի լինի, եթե ստեղծվի ժամանակավոր կառավարություն, որը կղեկավարի Նիկոլ Փաշինյանը, և որին կհաջորդեն քաղաքական համապատասխան ընթացակարգերը:Ինչի՞ց եք վախենում. եթե դուք, ինչպես ասում եք, ժողովրդի ընտրյալն եք և մեծամասնություն, ապա լսե’ք նրա ձայնը, կանգնե’ք նրա կողքին և ապագա նոր խորհրդարանական ընտրություններում վերահաստատեք այն:Եթե երկրի քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանը, իր գաղափարակիցների հետ կարողացել է համախմբել բոլորին, ապա իրավունք է վաստակել առաջնորդելու հետագա քաղաքական գործընթացները:Հրապարակներում համախմբված ժողովուրդը խառնամբոխ չէ’, այլ համակարգված մի կուռ բանա’կ, որը ինչպես այսօր, այնպես էլ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգի ցանկացած պահին պատրա’ստ է կանգնելու առաջնագծում:Երկրի համար օրհասական պահին կատարե’ք Ձեր քայլը:Իմ անունից կարող եմ ասել այսքանը:Ես այն առաջին անգամ արել եմ 1988 թ.-ին, երբ լինելով խորհրդային բանակի սպա, վտանգի պահին կանգնեցի արցախահայության կողքին՝ հանուն մեր ազգային արժանապատվության և Արցախի պաշտպանության: Երկրորդն արել եմ 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ՝ բարձրաձայնելով խնդիրները և կանխատեսելով այս օրը:Խոսքս ուզում եմ ավարտել Մեծն Կոմիտասի խոսքերով. «Ժողովո’ւրդն է ամենամեծ ստեղծագործողը. գնացե’ք և սովորե’ք նրանից»:Ապավինում եմ ողջ ՀՀԿ-ի անձնակազմի ողջախոհությանը, որոնցից շատերի հետ միասին Անկախության տարիներից ի վեր երկար ճանապարհ ենք անցել: Կանգնե’ք ժողովրդի կողքին: Մեր փրկությունը մեր միասնական ուժի մեջ է»,- ասված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, ՀՀԿ-ն հայտարարեց, որ վարչապետի թեկնածու չի առաջադրի: Քիչ անց պետք է հայտարարությամբ հանդես գա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ըստ կանխատեսումների` նրան կառաջադրեն վարչապետի թեկնածու: