Եվրամիությունը 2019 թվականին Հայաստանին կտրամադրի 40 մլն եվրո և լրացուցիչ ևս 25 մլն եվրոյի աջակցություն: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նրա խոսքով, նախորդ տարիների համեմատ Եվրամիությունն ավելացրել է Հայաստանին տրվող աջակցության չափը և սա ԵՄ-ի հետ հարաբերությունների դրական դինամիկայի արտահայտություններից մեկն է. «2019-ի համար Եվրամիության կողմից նախատեսված է 40 մլն եվրոյի չափով աջակցություն, որին ավելացվում է լրացուցիչ 25 մլն եվրոյի ֆոնդ»,- ասաց նախարար Մնացականյանը: