Մոսկվան հույս ունի, որ Բրատիսլավայում հնգակողմ հայտարարություն կընդունվի. Լավրով
Ռուսաստանը հույս ունի, որ Ադրբեջանը, Հայաստանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները Բրատիսլավայում հանդիպման ժամանակ հնգակողմ հայտարարություն կընդունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին Բաքվում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով, բացի Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, Բրատիսլավայում տեղի կունենա նաև երկու նախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ. «Եթե ստացվի, մենք կցանկանայինք ընդունել հնգակողմ հայտարարություն՝ երկու նախարար և երեք համանախագահ ձևաչափով: Եթե ինչ-ինչ պատճառներով դա չլինի, ապա երեք համախագահ ամեն դեպքում իր դիրքորոշումը կամրապնդի փաստաթղթով։ Բայց հույս ունեմ, որ դա կլինի հնգակողմ հայտարարություն»,- ասել է Լավրովը։
Նա նաև ասել է, որ կողմնակից է, որպեսզի ղարաբաղյան համայնքների միջեւ շփումները վերսկսվեն»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե որքանով օգտակար կլինի հակամարտության կարգավորման հարցում ադրբեջանական եւ հայկական համայնքների հանդիպումը։
Հիշեցնենք, դեկտեմբերի 4-ին՝ Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: