26.04.2026
Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին
15.07.2019
Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մի քանի օր առաջ այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: «Այցը տեղի է ունեցել իմ նախաձեռնությամբ՝ նկատի ունենալով պաշտպանական կողմի մտահոգությունները։ Մարտի 1-ի իրադարձություններին վերաբերող բոլոր հարցերն իմ ուշադրության կենտրոնում են».- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Թաթոյանը։  Նա նշեց, որ Քոչարյանի գործով դատավորների գործողությունների մասով մտահոգություններին տեղյակ է, բայց դիրքորոշում հայտնել չի կարող. «Մտահոգություններից յուրաքանչյուրը վերաբերում է կոնկրետ գործով դատավորի լիազորություններին: Պարոն Ալումյանը հրապարակային դիմել է ինձ, այնուհետ ես խոսել եմ նրա հետ, պայմանավորվել ենք, որ այդ խնդիրների վերաբերյալ գրավոր դիմում կներկայացնի: Առավել մանրամասն հարցն ուսումանսիրելուց հետո կհասկանանք՝ դա մեր լիազորությունների մեջ է, թե՝ ոչ»,- ասաց նա: Նա նաև նշեց, որ Քոչարյանը պահման պայմանների հետ կապված չի ներկայացրել: