Երևանը ներառվել է 328 ամենաանվտանգ քաղաքների ցանկի 310-րդ հորիզոնականում՝ մտնելով ամենաանվտանգ քաղաքների 20-յակի մեջ: Ցանկը հրապարակել է Numbeo պորտալը: Այն կազմվել է տարբեր երկրների քաղաքացիների միջև անցկացված օնլայն-հարցման արդյունքների հիման վրա: Առաջին հորիզոնականում է Արաբական միացյալ էմիրությունների մայրաքաղաքը՝ Աբու-Դաբին, երկրորդ հորիզոնականում է Դոհան (Կատար), երրորդումч կանադական Կվեբեքը: Ամենաանվտանգ քաղաքների տասնյակում են՝ Թայբեյը (Թայվան), Մյունհենը (Գերմանիա), Դուբայը (ԱՄԷ), Ցյուրիխն ու Բերնը (Շվեյցարիա), Հոնկոնգը (Չինաստան) և Էսքիշեհիրը (Թուրքիա):