Հայաստանը «Կալաշնիկով» կոնցեռնից կգնի մոտ 50 նորագույն АК-12 ինքնաձիգ: Այս մասին «Կոմերսանտի» հետ զրույցում ասել է կոնցեռնի գործադիր տնօրեն Վլադիմիր Դմիտրիևը:Նրա խոսքով, պայմանագիրը ստորագրված է, սկզբնական պատրաստվում է ոչ այնքան մեծ խմբաքանակ` մոտ 50 ինքնաձիգ: «Նրանք կտեսնեն այն, կօգտագործեն գործնականում: Եվ, հուսով ենք, կշարունակեն գնել», - պարբերականին ասել է Դմիտրիևը:Ի դեպ, Հայաստանը կդառնա արտասահմանյան առաջին երկիրը, որը ձեռք կբերի АК-12 ինքնաձիգեր: