19.04.2025
Մաքսիմ Վենգերովը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 2019-2020թթ ռեզիդենտ արտիստ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ Սենատի բանաձևը հարգանքի տուրք է զոհերի հիշատակին և նրանց արժանապատվությանը. ԱԳՆ

Միացյալ Նահանգների Սենատի կողմից թիվ 150 բանաձևի միաձայն ընդունումը վճռորոշ քայլ է՝ ծառայելու արդարությանը, ճշմարտությանը և Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այս մասին գրել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:


«ԱՄՆ Սենատի կողմից 150 բանաձևի միաձայն ընդունումը վճռորոշ քայլ է՝ ծառայելու արդարությանը, ճշմարտությանը և Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այն հարգանքի տուրք է զոհերի հիշատակին և նրանց արժանապատվությանը:


Շնորհակալություն ենք հայտնում Սենատորներ Ռոբերտ Մենենդեսին, Թեդ Քրուզին և ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին», - ասված է արտգործնախարարության Facebook-յան էջում:

ԱՄՆ Սենատի բանաձևը արդարության և ճշմարտության հաղթանակն է․ Նիկոլ Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար