ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտնում է, որ քննելով Աղվան Վարդանյանի կարգապահական հարցը, որոշել է նրան հեռացնել ՀՅԴ շարքերից: Հիշեցնենք, մայիսի 1-ին վարչապետի ընտրության հարցով ԱԺ հատուկ նիստում ելույթի ժամանակ Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ չի մասնակցելու քվեարկությանը և կողմ չի քվեարկելու Նիկոլ Փաշինյանի օգտին, թեև Դաշնակցությունը նման որոշում ունի: Նա նաև հայտարարեց, որ պատրաստ է վայր դնել պատգամավորական մանատը և երեկ համապատասխան դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահին: