24.11.2024
Բավական է վախեցնեք ժողովրդին ՀՀԿ-ի ռեինկարնացիայով. Նաիրա Զոհրաբյանը՝ «Իմ քայլին»
prev Նախորդ նորություն

Վարչապետը արդարադատության փոխնախարար է նշանակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահե Դանիելյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ: Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:


Վահե Դանիելյանի կենսագրությունը.


Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1990 թ. 12 մայիսի, ք. Վանաձոր


Կրթություն
2011 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի որակավորում

2013 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի որակավորում

2016 թ. ավարտել է Կորեայի Զարգացման Ինստիտուտի Հանրային Քաղաքականության և Կառավարման Դպրոցը ՝ ստանալով Զարգացման քաղաքականության մագիստրոսի որակավորում


Աշխատանքային գործունեություն
2011-2012 թթ. - Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն ՀԿ-ում իրավախորհրդատու (կամավոր)

2012 թ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմում փորձագետ

2012-2014 թթ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Օրենսդրություն վերլուծության և կատարելագործման վարչության իրավական ակտերի մշակման բաժնի առաջին կարգի մասնագետ

2014 թթ. - «ՀՀ արդարադատության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կրտսեր փորձագետ

2014- 2015 թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության առաջատար մասնագետ

2016-2018 թթ. - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ, ՀՀ Աժ-ի ներկայացուցիչը ՀՀ սահմանադրական դատարանում

2018 թ. - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության իրավական ապահովման բաժնի պետ, ՀՀ Աժ-ի ներկայացուցիչը ՀՀ սահմանադրական դատարանում
2018 թ. հունիսի 8-ին նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական


ՀՀ վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ, նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:


Այլ տվյալներ
Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն, կորեերեն և չինարեն լեզուների:


Կուսակցական պատկանելություն


Անկուսակցական


Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ: