12.05.2025
Ճիշտ կլինի, որ նոր Հայաստանում ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան. վարչապետ
20.09.2018
Ճիշտ կլինի, որ նոր Հայաստանում ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան. վարչապետ

ՀՀ ոստիկանության ծառայողները Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթաժողովի օրերին իրենց մոտ կունենան հայերեն-ֆրանսերեն զրուցարան: Այս մասին կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դիմելով նախարարներին նա ասաց, որ սեղաններին դրված է ՀՀ ոստիկանության նվերը կառավարությանը՝ հայերեն-ֆրանսերեն զրուցարան. «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովը, որը տեղի է ունենալու Երևանում, շատ մեծ իրադարձություն է մեզ համար ու լավ առիթ, որ մեր իմացած լեզուների քանակն ավելացնենք»,- ասաց վարչապետը: Փաշինյանը կարծիք հայտնեց, որ նոր Հայաստանում ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան և Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը լավ առիթ է, ըստ նրա, որ այդ ուղղությամբ քայլ արվի: «Որքանով հասկացա այս զրուցարանը լինելու է ոստիկանության աշխատողների մոտ»,-նշեց նա, ինչին ի պատասխան ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հաստատեց՝ ծառայողները, ովքեր շփվելու են հյուրերի հետ, ունենալու են այն: