Հատուկ ջոկատայինները խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում
ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ միասին այս պահին խուզարկություն են իրականացնում ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ նրա անվան հետ կապվող մի քանի շինություններում: VERELQ-ի հետ զրույցում այս տեղեկատվությունը հաստատեց ոստիկանության խոսնակ Էդգար Ջանոյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանությունը Հայրապետյանին պատկանող բիզնեսների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էր ստացել եւ սկսել նյութեր նախապատրաստել։
Yստ մամուլի հրապարակումների` Ռուբեն Հայրապետյանը «Զարգացման հայկական բանկ»-ի և «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի փաստացի սեփականատերն է։ 2012 – 2018 թթ., զբաղեցնելով ՀՖՖ նախագահի պաշտոնը` Հայրապետյանը ՀՀ մի քանի քաղաքներում կազմակերպել է ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորոգման աշխատանքներ, որոնց ընթացքում չի կատարել կամ մասնակի է կատարել պայմանագրերով նախատեսված պարտավորությունները և յուրացրել առանձնապես խոշոր չափերի գումարներ: