24.11.2024
Հայաստանի բնակիչների 55 %-ը պատրաստ է քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին. հարցում
prev Նախորդ նորություն

Ռուբեն Հայրապետյանին պատկանող բիզնեսների վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում

Ոստիկանության 6-րդ վարչությունը Ռուբեն Հայրապետյանին պատկանող բիզնեսների վերաբերյալ նյութեր է նախապատրաստում։


Նախօրեին մամուլում հայտնված այս տեղեկությունը հաստատել են ՀՀ ոստիկանությունում. կառույցի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը նշել է, որ օպերատիվ տեղեկություններ են ստացվել և ըստ այդմ նյութեր են նախապատրաստվում։


Այլ մանրամասներ Ջանոյանը չի ներկայացրել:


Նշենք, ըստ մամուլի հրապարակումների` Ռուբեն Հայրապետյանը «Զարգացման հայկական բանկ»-ի և «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի փաստացի սեփականատերն է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, 2012 – 2018 թթ., զբաղեցնելով ՀՖՖ նախագահի պաշտոնը` Հայրապետյանը ՀՀ մի քանի քաղաքներում կազմակերպել է ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորոգման աշխատանքներ, որոնց ընթացքում չի կատարել կամ մասնակի է կատարել պայմանագրերով նախատեսված պարտավորությունները և յուրացրել առանձնապես խոշոր չափերի գումարներ: