24.11.2024
Հայաստանցիների 70 տոկոսը լավատեսությամբ է նայում երկրի ապագային. հարցում
prev Նախորդ նորություն

Հայաստանի բնակիչների 55 %-ը պատրաստ է քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին. հարցում

Հայաստանի բնակիչների 55 %-ը իր ձայնը կտար «Իմ քայլը» դաշինքին, եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի օրը: Այդ մասին են վկայում Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ-IRI) Հասարակական հարցումների կենտրոնի՝ Հայաստանի բնակչության շրջանում անցկացված հարցման արդյունքները:


Համաձայն հարցման, որը ֆինանսավորել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 19 %-ը, «Լուսավոր Հայաստան»-ի օգտին՝ 6 %-ը: Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) եւ ՀՅԴ-ի օգտին պատրաստ են քվեարկել, համապատասխանաբար, հարցվածների 4 եւ 3 %-ը:


Հարցվածների 10 տոկոսն ասել է, որ պատրաստ չէ քվեարկել որեւէ կուսակցության օգտին: Հարցվածների 59 %-ը ասել է, որ երբեք չի քվեարկի ՀՀԿ օգտին: ՀՅԴ եւ «Իմ քայլի» պարագայում այդ ցուցանիշը, համապատասխանաբար, կազմում է 17 եւ 10 տոկոս:


Համաձայն IRI-ի հարցման արդյունքների` ամենալավ աշխատող կառույցը բանակն է, ապա հաջորդում է նախագահի աշխատակազմը։ Երրորդ տեղում, ըստ հարցման արդյունքների, վարչապետի աշխատակազմն է։ Արդարադատություն իրականացնող համակարգում ամենալավ աշխատող կառույցը Սահմանադրական դատարանը, ապա հաջորդում է Գլխավոր Դատախազությունը և մյուս դատարանները։


Տվյալների հավաքագրումը Հայաստանում իրականացրել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան։ Տվյալները հավաքագրվել են ողջ երկրում 2019 թվականի սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում հարցվողների տներում դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով։ Ընտրանքը բաղկացած է Հայաստանի 18 տարեկան եւ բարձր, ընտրելու իրավունք ունեցող 1200 մշտական բնակիչներից։