25.11.2024
Հարցրեք նրան, ով «պատվերն իջացրել է». Հայրապետյանը՝ իր տան խուզարկության մասին
prev Նախորդ նորություն

Թուրքիան շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի և Հայաստանի համար. Փաշինյան

Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար:  Այս մասին ՊՆ 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Նրա խոսքով, վերջին 30 տարիներին Թուրքիան շարունակում է փակ պահել հայ-թուրքական սահմանը և  ապակառուցողական և ագրեսիվ քաղաքականություն է վարում տարածաշրջանում։


«Միջազգային հանրությունը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի այդ երկրի գործողությունների կապակցությամբ և Թուրքիային քաջալերի, որպեսզի նա վերանայի իր դերը մեր տարածաշրջանում: Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:


Նա նաև ասաց, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանարապետության անվտանգության թիվ մեկ պաշտպանը հայկական բանակն է։


«Կարևոր եմ համարում, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում բանակում տեղի են ունենում հսկայական փոփոխություններ։ Այս ընթացքում ձեռք է բերվել վերջին տարիների համար աննախադեպ ծավալի սպառազինություն։ Այդ սպառազինությունը մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմի, այլ՝ խաղաղության համար, որովհետև, ցավոք, այն ագրեսիվ քաղաքականությունը, որ տարածաշրջանում վարում են մի շարք երկրներ, Հայաստանը պետք է հակակշռի զսպող քաղաքականությամբ։ Մենք հենց այսպիսի քաղաքականություն ենք վարում պաշտպանության ոլորտում», - հավելեց վարչապետը։