Հարցրեք նրան, ով «պատվերն իջացրել է». Հայրապետյանը՝ իր տան խուզարկության մասին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, Ազգային ժողովի հանրապետական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն չգիտի, թե ինչ են իրավապահները փնտրում իր տանը:
Նա հայտարարել է, որ տեղյակ չէ՝ ինչ ենք փնտրում իրավապահներն իր տանը և հորդորել հարցերն ուղղել նրան, ով «պատվերն իջացրել է», հայտնում է Ազատությունը:
Իրավապահներն այսօր խուզարկություն են իրականացնում Հայրապետյանի տանը, Ոստիկանությունն առայժմ չի հայտնում, թե ինչ գործի շրջանակում:
ԶԼՄ-նրի տեղեկություններով՝ խուզարկություններ են իրականացվում նաև Հայրապետյանի հետ առնչություն ունեցող հաստատություններում:
Ըստ մամուլի հրապարակումների` Ռուբեն Հայրապետյանը «Զարգացման հայկական բանկ»-ի և «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի փաստացի սեփականատերն է։ 2012 – 2018 թթ., զբաղեցնելով ՀՖՖ նախագահի պաշտոնը` Հայրապետյանը ՀՀ մի քանի քաղաքներում կազմակերպել է ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորոգման աշխատանքներ, որոնց ընթացքում չի կատարել կամ մասնակի է կատարել պայմանագրերով նախատեսված պարտավորությունները և յուրացրել առանձնապես խոշոր չափերի գումարներ: