24.11.2024
Չեխիան հանձնում է «Գոնսալեսին». ոստիկանությունը կազմակերպում է Նարեկ Սարգսյանի տեղափոխումը
prev Նախորդ նորություն

Ֆիննախն ու ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են համագործակցության ընդլայնումը

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը դեկտեմբերի 10-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Փորթերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարությունից:


Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համագործակցության ընդլայնման հնարավորություններին և քննարկել ոլորտային ռազմավարությունների մշակման և դրանց ներդաշնակեցման միջոցով սահմանվող առաջնահերթություններն ու հետագա գործակցության ուղղությունները:


Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է 2020 թվականի պետական բյուջեի մի շարք ցուցանիշներ և կանխատեսումներ՝ նշելով, որ այն կազմվել է ընթացիկ տարվա բյուջեի արդյունքների հիման վրա: Նա անդրադարձել է նաև ֆիսկալ ռիսկերի կառավարմանը, հարկաբյուջետային թափանցիկության և հաշվետվողականության միջոցով ներդրումների ներգրավմանը, պարտքի կառավարելիությանը և կապիտալ շուկայի զարգացման ռազմավարությանը:


Նախարարը կարևորել է ԱՄՀ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերն ու վերջինիս օժանդակությունը կարողությունների զարգացման համատեքստում: