24.11.2024
ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծն ընդունվեց
prev Նախորդ նորություն

Ռուսաստանի երկու քաղաքացի Երևանում կապել և դանակահարել են ՌԴ մեկ այլ քաղաքացու

Դեկտեմբերի 10-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:15-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության կենտրոնական բաժին, որ «ձախ ազդրի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։


Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 21-ամյա Իվան ֆ.-ն է: Քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 08:00-ի սահմաններում ՌԴ քաղաքացիներ, 22-ամյա Դանիել –Քրիստիան Ս.-ն, 22-ամյա Նիկոլայ Ռ.-ն Ամիրյան փողոցի շենքերից մեկի բնակարանում ծեծի են ենթարկել Իվան Ֆ.-ին, կապել նրա ձեռքերն ու ոտքերը, դանակի սպառնալիքով պահանջել, որ նա իր հաշվեհամարից 2 հազար ԱՄՆ դոլար փոխանցի իրենց հաշվին, որից հետո հափշտակել են Իվան Ֆ.-ի նոթբուքը, բջջային հեռախոսները և դրամապանակը:


Ըստ աղբյուրի, դրամապանակում եղել է մոտ 150 հազար դրամ, 30 վրացական լարի: Ըստ նախնական տեղեկությունների՝ Իվան Ֆ.-ին դանակով հարվածել է Նիկոլայ Ռ.-ն, այնուհետև կասկածյալները նրան թողնելով կապված վիճակում, դիմել են փախուստի:


Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալներ Դանիել-Քրիստիան Ս.-ին և Նիկոլայ Ռ-ին, ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: