«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում այս տարի հանգանակվել է 9.856.100 դոլար: Սա ավելի քիչ է, քան նախորդ տարվա ցուցանիշը՝ 2018-ին հանգանակվել էր 11 մլն 109 հազար 633 դոլար։ Նշենք, որ հեռուստամարաթոնն անցկացվել է «Ես իմ անուշ Հայաստանի» խորագրի ներքո։ Հանգանակությունը կուղղվի խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում, ինչպես նաև Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշում, Լոռիում և Շիրակում։